Ո՞վ է բանաստեղծություն ձոնել Նազենի Հովհաննիսյանին
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյբսուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն ձոնված բանաստեղծության համար:
«Դեռ փոքր էի, երբ քեռուս՝ Ստեփան Բլեյանի պոեզիան բացահայտում էր աշխարհն ինձ համար, վաղուց մեծացել եմ, իսկ Ստեփանի բանաստեղծություններն ամեն անգամ նոր աշխարհի ծնունդ են արդեն, ոչ թե լոկ բացահայտում: Մարտիության լավագույն նվերն էր քեռ ջան, շնորհակա՜լ եմ»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը:
Բանաստեղծությունը ներկայացնում ենք ստորև.
Երբ եթերում ես` օրն է տոնական,
Օրն է խելացի, շքերթ կանացի:
Երբ դու բեմում ես` օրն է ծփանքի,
Օրն է հրճվանքի, ժամն է վայելքի:
Հանդես վարելիս մեղրածորվում ես,
Դափնեպսակն է քեզ սիրագուրում…
Հանգստյան օրը` ե՞րբ է դա լինում,
Օրն է բռնկման, մտքերի ցասման,
Պահը անցնում է`
Ե՞րբ պիտի լինի օրը բնական,
Այսօր քո տոնն է, դա՛ է իրական:
Ցանիր կրքերի փոշին խոհական.
Օ՜ խոհեմություն` մշտնջենական: