Պատինսոնը որոշել է մոդելավորող դառնալ
Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, ով առավել հայտնի է «Սումերկի» ֆիլմից, սկսել է հագուստներ մոդելավորել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ինչպես հայտնում է «WWD»-ն սեփական բրենդի մասին նա դեռ չի մտածում: Դերասանի խոսքով՝ հագուստի մոդելավորմամբ նա զբաղվում է արդեն 2 տարի:
«Այն, ինչ ես անում եմ` բազմազան է: Հագուստը տղամարդկանց և կանանց համար է»,- ասել է դերասանն առանց մանրամասնելու:
Անցյալ տարի հագուստի մոդելավորմամբ սկսեց զբաղվել Անտոնիո Բանդերասը: Նա գրանցվել էր կարի դասընթացների և մտադիր է զբաղել դիզայներությամբ: Բանդերասի խոսքով՝ կա մի իր, որը դուրս է եկել նորաձևությունից, սակայն իրեն շատ է դուր գալիս՝ Զոռոյի թիկնոցը: