«Zara» իսպանական բրենդը թողարկել է նոր «Անսեռ» հավաքածու
«Zara» իսպանական բրենդը թողարկել է նոր «Անսեռ» հավաքածու: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «The Mashable»-ին: Այս հավաքածուի հագուստները կարող են հագնել ինչպես տղաները, այնպես էլ՝ աղջիկները: Հավաքածուն ներառում է ջինսեր` 1970-ականների ոճով, սպիտակ բլուզներ և մոխրագույն հուդիներ:
«Inditex» հոլդինգը, որի մեջ մտնում է նաև «Zara»-ն, պատմել է որ այս հավաքածուն թողարկվել է գնորդի պահանջմունքից ելնելով:
Այն հայտնիություն է ձեռք բերել դեռ անցյալ տարի: Նմանատիպ մոդելներ ներկայացված են եղել «Saint Laurent», «Gucci» և «BurberryZara» բրենդերի կողմից: