Ո՞վ կդառնա Ֆրիսկեի ժառանգը
Ժաննա ֆրիսկեի անվան շուրջ ծագած սկանդալային իրավիճակներ առավել թեժացան, երբ առաջ քաշվեց ժառանգության հարցը: Ժառանգության հետ կապված պատկերը հետևյալն է. այն կբաժանվի Ժաննայի ծնողների և Պլատոնի խնամակակալ Դմիտրի Շեպելևի միջև: Այս մասին ասել է Rambler.ru-ն՝ հղում տալով փաստաբան Դմիտրի Բելոնոգովի արած հայտարարությանը:
«Նա կստանա տունը սակայն չի կարողանա վաճառել, քանի դեռ չի լրացել Պլատոնի 18 տարին: Դատարանը թույլ կտա նրան ղեկավարել կարողությամբ, քանի դեռ չի լրացել երեխայի 18 տարին: Ստացված փողերը նա կարող է ծախսել միայն երեխայի շահերից ելնելով և պարտավոր է հաշվետվություն ներկայացնել»,-ասել է փաստաբանը:
«Русфонда»-ի կարծիքով՝ այն, որ Ժաննայի հաշվեհամարին փոխանցվել է միլիոնավոր գումարներ, դա իրավիճակը բարդացնում է: Եթե պայմանագրում, կապված բարեգործական ծրագրեր իրականացնելու հետ, նշված չէ գումարի վերադարձման մասին, ապա այդ ամենը կանցնի ժառանգին:
Այսինքն՝ 20 միլիոնը կկիսվի Ժաննայի ծնողների և Շեպելևի միջև: Սակայն, «Русфонда»-ը հայտնում է, որ վերադարձի մասին նշվում է և այն կծախսվի ֆոնդի նպատակների համար, քանի դեռ չի հայտնվել նա, ով կվերցնի այդ ամենը: