«ԻՊ»-ը կրակել է Թուրքիայի վրա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաղորդել է, որ Սիրիայի կողմից հրթիռային կրակոցները դեպի Թուրքիայի տարածք կատարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Վարչապետը հավելել է, որ հարձակումը ցույց է տալիս, թե ինչքան փխրուն է Սիրիայում զինադադարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական կողմից Թուրքիայի ուղղությամբ կրակոցների հետևանքով մարդ է մահացել: