Կյանքիս ամենագունեղ ծաղկեփունջը.շնորհակալ եմ սերս. Թինա Քեյ (լուսանկարներ)
Օդային ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյն օրը սկսել է դիմավորել նվերներով: Արտիստուհու երկրպագուները նվերներով են ողողել սոցցանցի նրա էջերը, իսկ իրական նվերներից նա առանձնացրել է իր համար ամենասիրելին:
Իր միկրոբլոգում Թինան լուսանկար է հրապարակել և գրել.«Իմ կյանքի ամենագունեղ ծաղկեփունջը, շնորհակալ եմ, սերս»:
Արտիստուհին կանանց և աղջիկներին իր ստացած ծաղիկների նման գունեղ կյանք է ցանկացել:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Թինան նշեց, որ առաջին շնորհավորանքն ու նվերը մայրիկից է ստացել:
Նա, իհարկե, հետ չի մնացել մայրիկից և նրան իր սիրելի օծանելիքն է նվիրել, իսկ դստերը, որպես նվեր՝ մանկական խաղահրապարակում ազատություն է տվել:
Մեր թղթակցի հետ զրույցում՝ Թինա Քեյը նշեց, որ տոնական օրն իր համար լիարժեք կդառնա աշխատավայրերում, որտեղ, սովորաբար, սերն ու ժպիտներն են տիրում:
«Ցանկանում եմ, որ բոլոր կանայք և աղջիկները լինեն առողջ, գտնեն իրենց կեսերին, իսկ կեսերը՝ գնահատեն ու երջանկացնեն իրենց կանանց: Անսահման համբերություն և Աստծո օրհնությունը ձեզ»,-ասաց պարուհին:
Operativ.am-ը շնորհավորում է Թինա Քեյին և մաղթում հաջողություններ: