Լեպսը ցանկացել է Լազարևին «Եվրատեսիլ-2016»-ում լինել երկրորդը
Երեկ «Крокус Сити Холл»-ում տեղի է ունեցել Գրիգորի Լեփսի, Էմինի և Սերգեյ Լազարևի «Ես դուր եմ գալիս կանանց» համերգը, որ նվիրված է եղել մարտի 8-ին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Համերգի սկզբում արտիստները շփվել են լրագրողների հետ: Լրագրողների այն հարցին, թե ինչու են որոշել համերգին մասնակցել տրիոյով` նրանք հումորով պատասխանել են, որ ցանկացել են Էմինի հետ միասին կառչել Լազարևից, նրա հետ միասին «Եվրատեսիլ» գնալու համար:
«Մենք ցանկանում էինք կառչել նրանից: Նա այսպես, թե այնպես գնալու է, իսկ մեզ չեն տանելու»,- ասել է Լեփսը:
«Մենք հեռուստացույցով կհետևենք, և կսպասենք նրա հաղթանակին, որովհետև Սերյոժան ունի բոլոր նախադրյալները մեր երկրին հաղթանակ բերելու համար»,- ասել է Էմինը: Իսկ Լեփսը, շարունակելով, ասել է,-«Ցանկանում եմ Լազարևին լինել երկրորդը, որովհետև առաջինները շատ են»:
«Սերյոգա, եղիր երկրորդը, որովհետև, առաջինները......»,- ասել է արտիստը: