Գարշելի է նայելը, թե ինչպես է ԵՄ-ն խոնարհվում Էրդողանի առաջ. «The Guardian»
Եվրոպական առաջնորդների վիճակը, ովքեր Թուրքիա-ԵՄ գագաթաժողովին խոնարհվում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առջև, գարշելի էր: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
ԵՄ-ն օգնություն է խնդրում փախստականների ճգնաժամը լուծելու համար մի երկրից, որտեղ գնալով շատանում է բռնապետություն և գրաքննությունը: Թուրքիան պատերազմ է վարում էթնիկական փոքրամասնության դեմ:
Դեռևս երեք տարի առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թվում է, հաջողվել էր հասնել երկրի ներսում հավասարակշռության, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Նա գրեթե այրել է Թուրքիայի հարավում գտնվող մի քանի քաղաք, որտեղ քրդեր կային: ԵՄ-ն աչք է փակում խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու վրա:
«Ինչքան Եվրակոմիտեն պնդում է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, այնքան ուժեղ են դառնում եվրոպական խաղացողները, ովքեր ցանկանում են դուրս գալ միավորումից: ԵՄ-ի քաղաքացիներն իրավունք ունեն ողջ ճշմարտությունն իմանալու Թուրքիայի մասին»,- նշվում է հոդվածում: