Անջելինա Ջոլիի դուստրը վերջնականապես տղա է դարձել (լուսանկարներ)
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Շայլո Նուվելը, երազում է սեռափոխվել և տղա դառնալ: Թե ով է աղջկա գլուխը լցրել նման մտքերով, հայտնի չէ, սակայն նա արդեն մի քանի տարի է, ինչ ունի ոչ ստանդարտ վարքագիծ: Այս մասին հայտնում է Starhit.ru-ն:
Շայլոն ձգտում է իրեն տղայի պես պահել: Նրա մազերը շատ կարճ են, հագնում է միմիայն ջինսեր: Այսքան ժամանակ ոչ ոք աղջկան չի տեսել շրջազգեստով կամ զգեստով:
Բացի այդ, աղջիկն իր համար հորինել է «Ջոն» մականունը և խնդրում է իր հարազատներին իրեն այդպես անվանել: Եվ ահա, աղջկա վերջին նկարներում տեսնում ենք ոչ թե աղջկա, այլ տղայի: Գուցե աղջիկը մոտ ժամանակներս դիմի վիրահատության: