Դիմա Բիլանի անունը հայտնվել է ռուսական դասագրքերում (լուսանկարներ)
Սա իսկական հաջողություն և հռչակ է: Դատելով այս ամենից՝ Դիմա Բիլանն իր կյանքի ընթացքում հասել է ամենամեծ բարձունքներին, եթե նրան արդեն դարձրել են դպրոցական դասագրքերի խնդիրների և առաջադրանքների գլխավոր հերոս: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Երգիչն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ դասագրքերից, որտեղ նրա անունը նշվում է իրավունքի և անգլերենի գրքերում: Բիլանը զարմացել է և ուրախացել նման վերաբերմունքից, ինչպես նաև նշել է, որ կցանկանար՝ իր անունը հայտնվեր դետեկտիվ կամ ֆանտաստիկա ժանրերի գրքերում:
«Ահա և խնդիրը: Ի դեպ, ես չեմ խնդրել ինձնից իդեալական մարդ դարձնել, ում անունը կօգտագործվի տարբեր իրավիճակներում և կլուծվեն նրա մասնակցությամբ խնդիրներ: Ես գրքի իդեալական անձ չեմ»,- գրել է Բիլանը: