Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Թուրքական Կոնիա քաղաքում ուսումնավարժությունների ընթացքում, որոնք անց են կացվելու մարտի 7-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, գործի կդրվեն Ադրբեջանի զինված ուժերից 3 «ՄԻԳ-29» կործանիչներ, 3 «ՍՈւ25» և 3 «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է Novosntik.ru-ն:
Թուրքիան և Ադրբեջանը սկսել են ռազմաօդային ուժերի համատեղ ուսումնական վարժություններ անել:
Սա երկու երկրների երկրորդ համատեղ ուսումնավարժություններն են: 2015 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականներն անց են կացրել ինչպես ցամաքային, այնպես էլ ռազմաօդային վարժանքներ:
2016թ-ի փետրվարին էլ Թուրքիայի ուժերը մասնակցել են Սաուդյան Արաբիայի զորավարժություններին, որի ընթացքում գործի է դրվել 6 «F-15» կործանիչ: