Թուրքիան անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն կստանա. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է սպասել լրացուցիչ ֆինանսական օգնության՝ Եվրոպական միության կողմից` 2018 թվականին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Եթե կմնա փախստականների հետ կապված հարցը և Թուրքիան կարիք կունենա առավել ջանքեր գործադրելու: Այդ դեպքում, իրոք, օգնությունը կտրամադրվի 2018 թվականի վերջին»,- հայտնել է Օլանդը՝ Բրյուսելում կայացած Եվրոպական միության ղեկավարների և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ: