Թուրքիայում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված չէ. Դավութօղլու
ԵՄ-ի երկրների առաջնորդները երկուշաբթի օրը տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հայտնել են Թուրքիայում ԶԼՄ-ների ազատ լինելու կարևորության մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Այդ ժամանակ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան հենց այդպես էլ վարվում է՝ հետևելով այդ սկզբունքին:
«Մենք նաև Թուրքիայի վարչապետի հետ քննարկել ենք Թուրքիայում ԶԼՄ-ների վիճակը: Մենք բոլորս գիտենք, թե որքանով է կարևոր խոսքի ազատությունը, այն հիմնարար իրավունքներից մեկն է: Առանց դրա չի կարող տեղի ունենալ ոչ մի երկրի և հասարակության զարգացում: Մենք չենք կարող անտարբեր մնալ այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»,- հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Իր հերթին Դավութօղլուն հայտնել է, որ խոսքի ազատությունը ոչ միայն «ԵՄ-ի, այլև թուրքական ժողովրդավարության արժեքն է»: Նրա խոսքով՝ ոչ ոք չի հետևում թուրքական մամուլին: Հետևելու դեպքում կտեսնեն, որ շատ թերթեր դեմ են կառավարությանը և քննադատում են այն: