Լեդի Գագան կլողա սառցե ջրում (լուսանկարներ)
Մեկ տարի առաջ Լեդի Գագան և Թեյլոր Քիննին մասնակցեցին բարեգործական ակցիային և լողացան սառցե ջրում` Չիկագոյի Միչիգան լճում: Երևում է վատ պայմանները չեն վախեցրել նրանց: Գագան և Քիննին որոշել են այս տարի ևս լողանալ լճում:
Մյուս ակտիվիսների հետ միասին նրանք որոշել են մասնակցել բարեգործական ակցիային: Ակցիայի մասնակիցները գումար են հավաքում «Special Olympics» կազմակերպության համար, որն անցկացնում է սպորտային առաջնություններ` մտավոր թուլամտություն ունեցողների համար: Նկարները դիտելով, կարելի է ասել, որ մասնակցությունը միայն դրական էմոցիաներ է արթնացնում երգչուհու մոտ: