Որ կուսակցությունը ավելի շատ է բարձրաձայնում խախտումների մասին, ուրեմն ինքը ավելի մաքու՞ր է հանդես եկել
Հիմա էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ով կամ որ կուսակցությունը ավելի շատ է բարձրաձայնում խախտումների մասին, ուրեմն ինքը ավելի մաքո՞ւր է հանդես եկել:Եթե բոլորը բարձրաձայնում են խախտումների մասին, ապա ով է մեղավոր այդ խախտումների համար: Կամ ոչ մեկ, կամ բոլորը:
Սա նման է այն երևույթին, թե օրինակ Շենգավիթում եթե ջրագիծը վնասվում է ու դրա համար ոչ մի մեղավոր չկա, արդյունքում մեղավոր են խողովակները:
Հետևաբար, եթե ոչ մեկ մեղավոր չի, ապա խախտումները եղել են ինքնաբերաբար, իսկ այդ պարագայում բոլոր ուժերի համար ընտրությունները շատ լավ անցան չնայած որոշակի թերությունների, որոնք նշանակալի ազդեցություն չեն կարող ունենալ բուն ընտրական գործընթացի վրա:
Այս ամենից զատ, տեղի ունեցան ըտրություններ: Լավ թե վատ, այնուամենայնիվ գործընթացը տեղի ունեցավ: Թե դրանից ինչ կունենա շարքային ըտրողը, ցույց կտա ժամանակը:,
Գրառումը`Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան էջից: