Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության
Դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալության կայքին:
«Վիճակը միջին ծանրության է»,- հաղորդել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայության աշխատակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ:
Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանի վիճակը բժիշկները ծանր էին գնահատել, իսկ դերասանի ընտանիքը հերքել էր նրա ծանր վիճակում գտնվելու մասին լուրերը: