Ջոն Ռոուլինգը կգրի ևս 4 պատմություն Հարրի Փոթերի աշխարհի մասին (լուսանկար)
Շարքը կկոչվի «Կախարդանքը Հյուսիսային Ամերիկայում»:
Հայտնի բրիտանացի գրող Ջոն Ռուլինգը կրկին կուրախացնի իր երկրպագուներին` գրելով ևս 4 պատմություն Հարրի Փոթերի մասին:
Նոր պատմվածքները կարող է կարդալ յուրաքանչյուրը: Դրանք ներկայացված կլինեն Pottermore.com կայքում` տարբեր լեզուներով:
Պատմվածքները կհրատարակվեն կայքում մարտի 8-ից 11-ը` յուրաքանչյուր օր:
Նշենք, որ «Heritage Auctions» աճուրդային տունը վաճառքի է հանել այն աթոռը, որին նստած` Ջոն Ռուլինգը գրել է Հարրի Փոթերի մասին պատմությունները: