Հայաստանը կանանց աշխատուժի թվով ԱՊՀ երկրների եռյակում է
ԱՊՀ-ի տարածքում կանայք ավելի շատ են աշխատում, քան Եվրամիությունում: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Համաձայն անցկացված հետազոտությունների՝ ԱՊՀ երկրներում այն կանանց թիվը, ովքեր աշխատում են բարձրագույն կրթություն կամ հատուկ մասնագիտացվածություն պահանջող աշխատավայրերում,1.82 անգամ մեծ է տղամարդկանց թվից: ԵՄ-ում այդ ցուցանիշներն ավելի ցածր են:
ԱՊՀ երկրներում տղամարդկանցից շատ աշխատող կանանց ամենամեծ ցուցանիշը Բելառուսում է ՝ 2.6: Առաջատար հորիզոնականներում են նաև Հայաստանն ու Մոլդովան՝ համապատասխանաբար 1.84 և 1.79: Ռուսաստանում և Ուկրաինայում գրեթե նույն ցուցանիշն է՝ 1.77 և 1.79, իսկ Ղազախստանում և Ղրղզստանում ցուցանիշն ավելի ցածր է:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, թոփ-եռյակում են հայտնվել Լատվիան, Լիտվան և Էստոնիան: