«Рен-ТВ»-ի հիմնադիրը Պուտինին հորդորել է իրեն տղամարդու պես պահել
Ռուսական «РЕН-ТВ» հեռուստաընկերության հիմնադիր Իրենա Լեսնևսկայան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին, ով մի քանի օր առաջ հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է «Новое Время»-ն:
Հեռուստաընկերության հիմնադիրն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ամբողջ աշխարհի աչքի առջև ռուսական բանտում հացադուլ հայտարարելով՝ մահանում է խիզախ կին Նադեժդա Սավչենկոն: Ես Ձեզ խնդրում եմ որպես մարդ, քրիստոնյա, տղամարդ, վերջիվերջո, դադարեցրեք այս անկարգությունը և անհապաղ նրան փոխանակեք ռուս ռազմագերիների հետ կամ համաներում սահմանեք հրամանագրով: Մի՛ նվաստացրեք Ռուսաստանը, նրա տղամարդկանց, սպաներին, ովքեր դեռևս պատկերացում ունեն, թե ինչ է պատիվը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է,Նադեժդա Սավչենկոն մարտի 3-ից հացադուլ է հայտարարել:
Господин Президент! Обращаюсь к Вам накануне Международного женского дня как гражданка Росси...
Опубликовано Irena Stefanovna Lesnevskaya 5 марта 2016 г.