Ռուսաստանը գոհ է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցությունից
Մոսկվան, ընդհանուր առմամբ, գոհ է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցությունից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել է. «Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք համագործակցությունից, ուղիները, բնական է, կատարելագործվում են: Սա նոր գործ է: Մենք վաղուց ենթադրում էինք, սակայն կասկածներ ունեին մեր ամերիկյան գործընկերները: Այժմ և՛ Ժնևում, և՛ տարածաշրջանի մի քանի երկրում աշխատում են տեղեկատվություն փոխանակելու կենտրոններ»:
Բոգդանովը նշել է, որ Մոսկվայում և Վաշինգտոնում զինվորականներն ակտիվորեն շփվում են և փոխանակվում տեղեկություններով:
Նա հավելել է, որ երկու երկրներն էլ ունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ Սիրիայի տարածաշրջանումմ խախտումներին և ընդհանուր իրավիճակին հետևելու համար: Դրանց թվում են անօդաչուներ, ինչպես նաև ռազմաօդային այլ հետևողական միջոցներ: