ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը
1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն' Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:
Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծնկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց' օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը' Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում: Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց' հասկանալի պատճառներով(անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով) :
Հայ Հանճարներ. ֆեյսբուք: