Վոլոչկովան իրեն կփորձի դերասանուհու կերպարում (լուսանկարներ)
Ապրիլին կկայանա Իոսիֆ Ռայխելգաուզի «Եկավ տղամարդը կնոջ մոտ» բեմադրության պրեմիերան: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Բալետի պարուհի Վոլոչկովան կներկայանա գլխավոր դերում` որպես միայնակ հեռախոսավարուհի, որը ձանձրույթից սիրավեպ է սկսում դեղագործ ընկերոջ հետ:
Վերջին շրջանում նա անընդհատ ներկայացնում է ինստագրամյան իր էջում, թե ինչպես են անցնում փորձերը: Վերջին նկարներից մեկում Վոլոչկովան Ռայխելգաուզը և մեկ այլ աստղ` վաստակավոր արտիստ Սաիդ Բագովը, որը ևս խաղալու է պիեսում, բոլորով միասին անկողնում են:
«Փորձում ենք 2-րդ բաժինը..... «Եկավ տղամարդը կնոջ մոտ»: Այնքան հաճելի է խաղալ ներկայացման մեջ, որը սիրո մասին է: Իոսիֆ Ռայխելգաուզն ակնառու ուսուցիչ է»,- ասել Վոլոչկովան: