Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության
Մոսկվայում շաբաթ օրը հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայության տարածած հատարարությանը:
Ավելի վաղ, կիրակի օրը թատրոնում, որտեղ Ջիգարխանյանը ղեկավարում է, հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ:
«Նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել են մամուլի ծառայությունում: