Ադելը պատրաստ է երկրորդ երեխա ունենալուն
Երգչուհի Ադելն իրեն երջանիկ է զգում մոր դերում: Այս մասին երգչուհին հայտարարում է գրեթե բոլոր հարցազրույցներում: Նրա որդին արդեն չորս տարեկան է, իսկ ահա այժմ երգչուհին, թվում է, պատրաստ է երկրորդ անգամ մայրանալու: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Համաձայն «Life & Style Magazine»-ի լրագրողների տվյալների՝ երգչուհին պատրաստվում է իր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Վերջերս Լոս Անջելեսում համատեղ ընթրիքի ընթացքում Ադելն իր սիրելիի հետ քննարկելիս է եղել այդ թեման:
«Նա խոսում էր հենց դրա մասին: Այն մասին, որ նրանք պետք է փորձեն երկրորդ երեխան ունենալ տուրից անմիջապես հետո: Ադելը Սայմոնին ասաց, որ շատ է ցանկանում իր որդի Անժելոյի համար քույր կամ եղբայր լույս աշխարհ բերել»,- նշում է ամսագրի աղբյուրը:
Ադելը երջանիկ է իր ընտանեկան կյանքում և հաճախ հարցազրույցներում նշում է, որ իր սիրելին նոյեմբերին առաջին անգամ ներկա է եղել իր համերգներից մեկին: