Կառավարությունը կապ չունի «Zaman» թերթի խմբագրության գրավման հետ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ երկրի կառավարությունը կապ չունի ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագրության գրավման հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ոստիկանությունը ներխուժել է «Zaman» թերթի խմբագրություն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Ahaber»-ին:
«Մեր կառավարությունը կապ չունի դրա հետ: Կատարվել են այն որոշումները, որոնք կայացրել են դատական մարմինները: Դա զուտ իրավաբանական գործընթաց է: Ոչ ոք չպետք է կասկածի թուրքական մամուլի՝ ազատ լինելու մեջ»,- հայտնել է Դավութօղլուն:
Նա նաև նշել է, որ թերթը մեղադրվում է «զուգահետ պետության» կառույցների միջոցով գումարներ շորթելու մեջ: