Լավրովը և Քերրին քննարկել են Սիրիայում ներկայումս տիրող իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում դրականորեն են գնահատել Սիրիայում հրադադարի ապահովմանն ուղղված տեղաշարժերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Կողմերը նաև ընդգծել են միջսիրիական բանակցությունների սկզբնական գործընթացի և մեկնարկի հարցում ուշացումներ թույլ չտալու անհրաժեշտությունը: Այն տեղի է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրայի հովանավորությամբ:
Վերջապես, կողմերը պատմել են նաև Սիրիայի շրջափակված տարածաշրջանների իրավիճակի բարելավման մասին: