Թուրքիայում փախստականների նավ է խորտակվել. կա 18 զոհ
Թուրքիայի ափերին խորտակվել է մի նավ, որում փախստականներ են եղել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով Դիդիմ քաղաքի մերձակայքում մահացել է 18 մարդ:
Ափամերձ անվտանգության աշխատակիցներին հաջողվել է փրկել 15 մարդու կյանք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն 2016թ-ի ընթացքում Հունաստան և Իտալիա է ժամանել ավելի քան 100 000 փախստական: