Անհայտ անձինք հարձակվել են Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Կիևում գտնվող Ռուսաստանի դեսպանության վրա: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանությանը:
«Ոստիկանության հերթապահ մաս հաղորդագրություն է եկել այն մասին, որ անհայտ անձինք հարձակվել են դեսպանատան վրա: Ըստ անվտանգության աշխատակիցների, շենքին են մոտեցել մոտ 10 մարդ, ովքեր հագած են եղել մուգ շորեր, իսկ ձեռքներին պահել են կրակներ»,- հաղորդել են ոստիկանությանը:
Ինչպես գրել է ՌԴ Բարձրագույն ռադայի ազգային պատգամավոր Իգոր Լուցենկոն Ֆեյսբուքի իր էջում, նման կերպ անհայտ անձիք պաշտպանել են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: