Արմեն Ջիգարխանյանի վիճակը բժիշկները ծանր են գնահատել
Ինչպես հայտնել էինք, դերասան Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել էին Մոսկվայի «Սկլիֆոսովսկու» անվան շտապօգնության ինստիտուտ:
Շտապօգնության բժիշկները հայտնել են, որ դերասանի վիճակը ծանր է:
«Առավոտյան մարմնի ջերմաստիճանը 36.4 է եղել, վիճակը ծանր է», - հաղորդվել է տեղեկատու ծառայությունից:
Ավելի վաղ բժիշկները Ջիգարխանյանի մոտ ախտորոշել էին սրտի ինֆարկտ և վիճակը գնահատել միջին ծանրության:
Հիշեցնենք, որ 80-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը փետրվարի վերջին ամուսնացել է երրորդ անգամ: