Աստրախանում 224 ուղևոր ունեցող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Աստրախանի միջազգային օդանավակայանում «Գոա-Մոսկվա» չվերթն իրականացնող Boeing 757/200-ը Էլեկտրոնիկայի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Մոսկվայի ժամանակով 09:39-ին «Royal Flight»-ի ավիակիրը վթարային վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Ինքնաթիռում 224 ուղևոր է եղել. ոչ ոք չի տուժել»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Անձնակազմը հավելել է, որ այժմ տեղեկտվությունը հստակեցվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժի օդանավակայանում տարհանում էր սկսվել պայթուցիկի մասին ահազանգի պատճառով: