ՌԴ-ն փախստականներին օգտագործում է Մերկելի վրա ճնշում գործադրելու համար.ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղրդակցման տնօրեն Յանիս Սարտսը The Observer-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը փախստականների ճգնաժամային իրավիճակն օգտագործում է Անգելա Մերկելի վրա ճնշում գործադրելու համար: Նրա խոսքով՝ Մերկելը, որպես պատժամիջոցների կողմնակից, հարմար չէ Մոսկվային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պաշտոնյան նշել է, որ նման հայտարարություն անում է, ոչ թե որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես փորձագետ:
Սարտսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ծայրահեղ քաղաքաական ուժ օգտագործել, եթե դա զուգադիպ իր օրակարգային հարցերին: Նա նաև նշել է, որ վերջին տարիներին այդպիսի ջանքերը տապալվել են: