Ջորջ Քլունին պատրաստվում է թոշակի անցնել
54-ամյա Ջորջ Քլունին խոստովանել է, որ պատրաստվում է թողնել իր մասնագիտությունը և թոշակի անցնել: Այս մասին դերասանը հաղորդել է «BBC»-ի հետ զրույցում:
Նա նշել է, թե չի ուզում, որ իր երկրպագուները տեսնեն` ինչպես է ինքը ծերանում:
«Գիտեք, այդ տեսախցիկները այնքան անխնա են: Ծերացումը գործընթաց է, որի մասին դու կռահում ես, սակայն փորձում ես ավելի քիչ տեսանելի դարձնել այն տեսախցիկների համար: Դու փորձում ես ֆիլմեր ընտրել, որտեղ չի նկատվի քո տարիքը, բայց տարիների ընթացքում նման ֆիլմերը գնալով քչանում են»,- անկեղծացել է դերասանը:
Քլունին հիշեցրել է, որ իրեն հետաքրքրում է ռեժիսուրան, քանի որ այն ավելի հետաքրքիր է մտքերի ազատ արտահայտման և փորձարկումների համար: