Ստամբուլում արցունքաբեր գազ են կիրառել «Zaman» թերթի համար պայքարող ցուցարարների դեմ (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր դուրս էին եկել պաշտպանելու «Zaman» թերթի հեռացված ղեկավարությանը: Ըստ Ստամբուլի դատարանի, ընդդիմադիր թերթի համար ներքին ղեկավարներ էին նշանակվել: Դրանից հետո ոստիկանությունը ներխուժել էր թերթի խմբագրություն: Այս մասին հաղորում է «Euronews»-ը:
Տասնյակ մարդիկ են տուժել արցունքաբեր գազ կիրառելու պատճառով: Խմբագրության մուտքը արգելափակված է ոստիկանության կողմից:
«Zaman» («Ժամանակ») և նրա անգլիական տարբերակը կապված են «Հիզմեթ» շարժման հետ, որի հիմնադիրը Ֆեթուլլահ Գյուլենն է: Վերջինս 1999 թ-ից ապրում է ԱՄՆ-ում: Խնդիր չէր եղել, քանի դեռ նա պաշտպանում էր իշխանությունների քաղաքականությունը: Սակայն մի քանի տարի առաջ Գյուլենը սկսեց խիստ քննադատել Էրդողանին և նրա քաղաքական որոշումներն անվանեց իշխանական լիազորությունների չարաշահում:
Թերթի դեմ գործը վարվում էր փակ ռեժիմով, քանի որ այն ներառնված էր «հակաահաբեկչական հետաքննությունների» շարքում: