ԵԽ-ը կոչ է արել Թուրքիային պաշտպանել ԶԼՄ-ների իրավունքները
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը կոչ է արել Անկարային հետևել ԶԼՄ-ների պաշտպանության պարտավորություններին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով գլխավոր քարտուղարի հայտարարությանը:
Նշվում է, որ Յագլանդը «Zaman» թերթի խմբագրությունում տեղի ունեցածն անվանել է լուրջ դեպք: Նա նշել է, որ «Թուրքիան Եվրոպայի խորհրդի հիմնական երկրներից է» և կոչ է արել Թուրքիային կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Նշենք, որ Թուրքիայում ոստիկանությունը ներխուժել էր «Zaman» ընդդիմադիր թերթի խմբագրություն: