Իրանի իշխանությունները բողոքում են եվրոպական բանկերի «իրանաֆոբիայից»
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եվրոպական բանկերը և ընկերությունները խիստ զգույշ են, որպեսզի սանկցիաները հանելուց հետո վերականգնեն գործնական կապերը Իսլամական Հանրապետության հետ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Բանկային համակարգում մինչ այժմ գոյություն ունի «իրանաֆոբիա», որը մենք ջանում ենք հաղթահարել»,- այս մասին հայտարարել է Համիդ Թեհրանֆարը` Իրանի Կենտրոնական բանկի փոխղեկավարը:
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամ Իրանի հետ հարաբերություններում կանոնների կարգավորումը վերանայելու համար, որպեսզի արտասահմանյան բանկերը վստահ լինեն Իրանի հետ աշխատելիս: Թեհրանֆարը հաղորդել է, որ ԱՄՀ-ը Իրանի շուրջ իր գնահատականը կտա 2018 թ-ին:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սեյֆան հայտարարել էր, որ երկիրը 2016 թ-ին սանկցիաները հանելուց հետո ակնկալում է 5 տոկոս աճ: