Կարասինը և Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարարաի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Կասպից ծովում միջազգային համագործակցության փաստաթղթերի մշակմանգործընթացը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին, ինչպես նաև քննարկել Կասպից ծովում միջազգային համագործակցությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրույցի ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացման, Ռուսաստանի և Ադրբեջանի հեռանկարային համագրծակցության վերաբերյալ: