Թինա Կանդելակիի նվերն ու գրառումը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում (լուսանկար)
Վերջերս հայտնի է դարձել, որ Թինա Կանդելակին «Матч ТВ» հեռուստաալիքի պրոդյուսերն է դարձել: Շնորհիվ նոր աշխատանքի նա ավելի է ներգրավվել սպորտի մեջ: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Թինան մինչ կանանց տոները լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ձեռքին սպորտային հագուստով արջուկ կա: Երկրպագուներին այնքան նվերը չի գրավել, որքան նրա տակ արված մեկնաբանությունը:
«Ռուսաստանի Հոկեյի ֆեդերացիան ինձ ակնարկել է 3-րդ անգամ ծննդաբերել, որին ես դեմ չեմ: Ես կցանկանայի հոկեիստից տղա երեխա ունենալ»,-գրել է Կանդելակին:
Հաղորդավարուհու երկրպագուները ակտիվորեն սկսել են մեկնաբանություններ թողնել նկարի տակ՝ նրանցանկանալով ևս մեկ անգամ ճաշակել հղիության բերկրանքը: