Քլունին որոշել է ավարտել իր կարիերան
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին հայտարարել է այն մասին, որ պատրաստվում է ավարտել իր կարիերան, որպես դերասան: Իր խոսքով պատճառը` տարիքն է: Նա խոստովանել է, որ վերջերս նրա համար բարդ է թաքցնել իր տարիքը և ընտրել համապատասխան դեր: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
54-ամյա դերասանը չի պատրաստվում ավարտել իր գործունեությունը կինոմատոգրաֆիայի աշխարհում: Նա պատրատվում է գործունեություն ծավալել, որպես ռեժիսոր և պրոդյուսեր: Այդ մասնագիտությունները թույլ կտան մնալ կինոաշխարհում մինչև կյանքի վերջ:
Մոտակա ժամանակներս դերասանը պատրաստվում է նկարայհանել ֆիլմ` միջազգային զինված հակամարտությունների վերաբերյալ: