Երգչուհի Վալերիան պատմել է իր աստղային հիվանդության մասին
Շատ աստղեր շոու բիզնեսում իրենց տեղում դիրքավորվելուց հետո, կորցնում են ոտքերի տակի հողը: Երգչուհի Վալերիան պատմել է,թե այդ ընթացքն ինչպիսին է եղել իր մոտ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նրա խոսքով՝ աստղային հիվանդությունը հորինվածք չէ այլ քրոնիկ հիվանդություն է: Սակայն հիվանդությունը շրջանցել է իրեն:
«Այն պահին, երբ հիվանդությունը կարող էր այցելել նաև ինձ, ինձ մոտ առաջացան խնդիրներ անձնական կյանքում, և ես ժամանակ չունեի այդ ամենից կտրվելու: Ես ժամանակ չունեի ուրախանալու սեփական հաջողություններով, ես ունեի մի նպատակ` փրկվել»,- ասել է Վալերիան «Peopletalk»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Որպեսզի երգչուհու երեխաներին հիվանդությունը ևս շրջանցի` մինչև 18 տարեկան երեխաների դաստիարակությամբ զբաղվել է դայակը, որը սերմանել է նրանց մեջ ճիշտ վերաբերմունք կյանքի հանդեպ: Չունենալով սեփական երեխաներ, նա հոգ է տարել նրանց մասին հարազատի պես: