Մադոննան մասնավոր խուզարկու է վարձել
Երգչուհի Մադոննայի և բրիտանացի ռեժիսոր Գայա Րիչիի որդին չի կողմնորոշվել իր բնակության հարցում, իսկ ծնողներն էլ այդ հարցում չեն գտնում ընդհանուր լեզու: Հուսահատված մայրը որոշոլ է կեղտոտ խաղ խաղալ:
«Մադոննան շատ է մտահոգված: Երգչուհին մտածում էր, որ դատարանը որոշումը կկայացնի ի օգուտ իրեն, և Ռոկկոն կվերդառնա իր մոտ, սակայն դատարանը հակառակ որոշում կայացրեց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Մինչ այդ, նա հավատում էր համակարգին, սակայն այժմ նա մտածում է, որ իրեն դավաճանեցին: Մադոննան ամենը վերցնում է իր ձեռքը:
Նա վարձակալել է մասնավոր խուզարկու, որը պետք է հետևի Գայային և Ռոկկոին: Նա շատ բարկացած է Գայայի հանդեպ, իսկ տղայի հանդեպ ոչինչ չունի, նա դեռ երեխա է: Րիչին երբևիցե չի մասնակցել տղայի դաստիարակմանը, իսկ հիմա ցանկանում է գնել նրա ուշադրությունը: Ոչ ոք չի ցանկանում դառնալ Մադոննայի թշնամին` նույնիսկ Գայան»,- ասել է ինսայդերը: