Մարտի 15-ին կանցկացվի «Արմավիա» ավիաընկերության գույքի կրկնաճուրդը. աճուրդի է հանված ինքնաթիռ, շենքեր, հանգստյան տուն
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ մարտի 15-ին կանցկացվի «Արմավիա» ավիաընկերության գույքերի կրկնաճուրդը։ Ավիաընկերությունն աճուրդի Է հանել 1999 թվականին արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարևոր համակարգեր։ Այն կայանված Է «Զվարթնոց» օդանավակայանում, արժի 172 մլն 200 հազար դրամ։ Աճուրդի են հանված նաև մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երևանում։ Շինությունը պատկանում Է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին և գրավադրված Է «Ամերիաբաեկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ Է։ Աճուրդի Է հանվել նաև «Արմավիայի» սեփակաետեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ գինը 201 մլն դրամ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր՝ մոտ 532 մլն դրամ։ Վաճառվում են նաև ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք և այլն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։