Մարտի 8-ի առթիվ կանանց ամենացանկալի նվերները
Հայտնի է դարձել, թե ինչ են նախընտրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նվեր ստանալ մարտի 8-ի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Family.rambler.ru-ն: Մասնագետները հայտնել են, թե Ռուսաստանում որ նվերներն են այս տարի դարձել պահանջված:
Անցկացված հարցումները ցույց են տվել, որ նվերների շարքում առաջատար են մնում ծաղիկներն ու կոսմետիկան: Տոների առթիվ մեծ թվով հերթեր են գոյացել ռուսաստանյան խանութներում, որոնք նաև խաթարել են ավտոմեքենաների երթուղին և խցանումների պատճառ են դարձել:
Ըստ տարածվածության և պահանջվածության՝ երրորդ հորիզոնականում աքսեսուարներն են, մասնավորապես ՝ պայուսակները: Այս իրերի պահանջարկը մեծացել է մոտ երկու անգամ:
Բացի այդ, մարտի 8-ի ցանկալի նվերների շարքում են հայտնվել նաև գրքերը: Նախատոնական օրերին մեծացել է անգամ որոշ օնլայն-գրախանութների գրքերի վաճառքը: