Երևանը հայտնվել է «The Telegraph»-ի՝ եվրոպական ամենահին քաղաքների ցանկում
Բրիտանական «The Telegraph» թերթն անդրադարձել է եվրոպական ամենահին քաղաքներին՝ իր ընթերցողներին առաջարկելով այցելել այդ քաղաքներ: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Հատկանշական է, որ եվրոպական ամենահին քաղաքների թվում ներառված է նաև քաղաքամայր Երևանը, որի մասին հոդվածում նշվում է հետևյալը. «Դեռևս Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի կարևորագույն առևտրական կենտրոններից էր: Այն դիմակայել է արաբների, պարսիկների, սելջուկների, մոնղոլների և թուրքերի ներխուժումներին, իսկ ավելի ուշ՝ 1920թ-ին, Կարմիր բանակին:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային մեծ թվով օջախների ստեղծում: Քաղաքը պարզապես ապշեցնում է թանգարանների իր առատությամբ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, այն զարգանում է դանդաղ, բայց հաստատուն քայլերով:»
Երևանը եվրապական ամենահին քաղաքների ցանկի 16-րդ հորիզոնականում է: