Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ կա. Արծրուն Հովհաննիսյան
Ի պատասխան Ադրբեջանի սադրանքների՝ հայկական կողմը խստագույնս կարձագանքի դրանց և ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնա: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարոտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, մասնավորապես, գրում է.
«Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ կա: Սակայն այս ապատեղեկատվությունը իրականում իրավիճակի լարմանն է միտված: Հակառակորդը կրակոցները ինտենսիվացնում է և խոսում լարման մասին: Իրականում իրավիճակը բավականին հանգիստ էր: Հայկական կողմը խստագույնս կարձագանքի ցանկացած սադրանքներին և ոչ մի ոտնձգություն անարձագանք չի մնա»: