Չորսամյա աղջնակին գլխատած դայակի դեմ մեղադրանք է ներկայացվել
Քննությունը Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովային մեղադրանք է ներկայացրել: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Կինը մեղադրվում է չորսամյա աղջնակին գլխատելու մեջ: Նրան մեղադրանք է ներկայացվել մանկահասակ երեխայի սպանության հոդվածով, ըստ որի՝ նա կարող է ճաղերի հետևում հայտնվել մինչև 20 տարով:
ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի ընթացքում կստուգեն դայակի հոգեկան առողջությունը: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ նա կարող է տառապել շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նախկին դայակին բերման էին ենթարկել փետրվարի 29-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխային սպանած դայակը կարող է կապ ունենալ ահաբեկչական խմբավորումների հետ: