ԱՄՆ փորձագետները բացահայտել են Հյուսթոնի դստեր մահվան պատճառը
Ամերիկացի դատաբժշկական փորձագետները բացահայտել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառները: Նրանց խոսքով՝ Քրիստինա Բրաունը մահացել է դեղեր օգտագործելու և խեղդվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Փորձագետներն այս մասին հայտնել են մարտի 4-ին՝ նրա ծննդյան օրը: Քրիստինա Բրաունը կդառնար 23 տարեկան:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարին Հյուսթոնի աղջկան գտել են անգիտակից վիճակում: Բրաունը մահացել է 2015 ամռանը՝ հարազատների շրջապատում: