Վերա Բրեժնևան «Հարսանյաց սրահ» է բացել
Երգչուհի Վերա Բրեժնևան սկսել է ամուսնական բիզնեսով զբաղվել: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Նա սկսել է գործունեությունը իր վաղեմի ծանոթի հետ միասին:
Նրա մոտ այդ միտքը ծագել է ամուսնական ֆոտոսեսիային մասնակցելուց հետո:
«Մենք սկսել ենք այս նախագիծը մի աղջկա հետ, որը պրոֆեսիոնալ կերպով, արդեն երկար տարիներ է՝ զբաղվում է այս գործով: Ես ասացի նրան իմ փորձառության մասին տվյալ ասպարեզում և մենք որոշեցինք միաձուլել մեր գիտելիքներն ու կարողությունները և բացել հարսանյաց սրահ»,- ասել է երգչուհին:
Երգչուհու խոսքով՝ «Հարսանյաց սրահը» հասանելի կլինի ինչպես VIP հաճախորդների, այնպես էլ` հասարակ քաղաքացիների: համար: