Ալեքսեյ Սերովը տհաճ պատմության մեջ է ընկել
«Дискотека Авария»-ի մեներգիչ Ալեքսեյ Սերովը տհաճ իրավիճակում է հայտնվել: Համացանցում լուրեր են տարածվել, որ Մոսկվայում կողոպտել են երգչին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ջարդել են Սերովի ավտոմեքենան, առևանգել են ներսում գտնվող իրերը՝ այդ թվում նոութբուքը, որի հետ շատ կարևոր փաստաթղթեր են եղել:
Առանց անձնագրի, երգիչն այժմ ոչ միայն չի կարող համերգային շրջագայության մեկնել, այլև աղջկա հետ հանդիպել, ով հիմա մոր հետ Էստոնիայում է գտնվում:
Նշենք, որ Սերովն ու կինը բաժանվել են և երկար ժամանակ երեխային չէին կարողանում «կիսել»: Դատարանը որոշել է, որ աղջիկը կարող է նաև հոր մոտ մնալ:
Նա այժմ 9-ը տարեկան է և Սերովը ցանկացած ժամանակ կարող տեսնեվել դստեր հետ: