Ճապոնական «Zotye» ընկերությունը սկսել է կրոսովեր T600-ի վաճառքը` Ռուսաստանում (լուսանկարներ)
Ճապոնական «Zotye» ընկերությունը սկսել է կրոսովեր T600-ի վաճառքը` Ռուսաստանում: Մեքենայի գինը սկսվում է 849 900 ռուբլուց: Ինչպես հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը՝ մեքենաների արտադրությունը տեղի է ունենում Բելառուսի «Յունիսոն» գործարանում:
Սկզբնական տարբերակով` «Luxury» անվանմամբ մեքենան ունի «ABS+EBD» համակարգ, օդափոխիչ, աուդիոհամակարգ, ապակիների հեռակառավարման համակարգ,, անվտանգության 2 բարձիկ, «LED» լույսեր և ետին հատվածի լապտեր:
«Royal» մոդիֆիկացիան ունի կաշվե սրահ, առջևի նստատեղերի տաքացուցիչներ, կլիմատ համակարգ, կրուիզ համակարգ: Այն ունի նաև 8 դյուիմանոց սենսորային էկրան, ետևի տեսախցիկ: Այս ամենից բացի, ենթադրվում է, որ այն կունենա նաև 3-րդ տարբերակը` «Flagship»-ը: