Սելին Դիոնը վաճառքի է հանել իր տունը` կես գնով
Ամուսնու մահից մեկ ամիս անց բեմ վերադառնալով երգչուհին ևս մեկ անգամ ապացուցեց իր կամքի ուժը: Այժմ նա պետք է շարունակի իր կյանքը առանց սիրելի մարդու: Այս ամենից հետևություն անելով, կարելի է ասել, որ նա ուզում է արագորեն ազատվել այն ամենից` ինչն արթնացնում է հիշողություններ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Վերջերս նա իջեցրեց վաճառքի հանված տունը, որը գտնվում է Ֆլորիդայում: 2013 թվականին այն արժեր 75,5 մն դոլար, իսկ հիմա՝ երգչուհին այն վաճառում է 45,5մլն դոլարով: Այս 3 տարիների ընթացքում ոչ մի գնորդ չի հայտնվել:
Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը մահացել է 73 տարեկան հասակում: Երկու օր անց մահացել է երգչուհու եղբայրը` Դանիել Դիոնը` 59 տարեկան հասակում:
Նրա մահվան պատճառը ևս դարձել է օնկոլոգիական հիվանդությունը: